Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը, եթե անգամ տերմինների շուրջ կա բանավեճ։Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը, եթե անգամ տերմինների շուրջ կա բանավեճ։ Բնականաբար, լինելու է բանավեճ նաև բովանդակության վերաբերյալ, որովհետև Ալիևի ընկալմամբ՝ նա միջանցք է ստացել, իսկ Փաշինյանի ընկալումները ոչ մեկի համար պարզ չեն։ Եվ այդ անհամաձայնությունները մեր ժողովրդին ներկայացվում ու վաճառվում են որպես «հաղթանակ» և «հաստատված խաղաղություն»։«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ–Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է ՀՀ վարչապետը։