Հայաստանում դեռևս բարեփոխումներ չկան․ հուսով ենք՝ վարչապետը
ԵԽԽՎ-ում կունենա ինստիտուցիոնալ ելույթ:
Ապրիլ 11, 2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցազրույցում անդրադարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ 
Մարուքյանը նշել է, որ հավանաբար Փաշինյանը խոսելու է արվելիք բարեփոխումների մասին, որովհետև մինչև հիմա ըստ էության բարեփոխումներ չեն եղել, եղել են լոզունգներ. «Ամենամեծ բարեփոխումը, որ պետք է արվի, դեռ չի հաստատվել՝ դա կառավարության կառուցվածքն է: Խոսվել է անցումային արդարադատության և այլնի մասին, բայց որևէ օրենսդրական ակտ դեռ խորհրդարան չի հասել: Հիմա տեսնենք՝ վարչապետն այստեղ ինչ ելույթ կունենա, այսինքն՝ ինստիտուցիոնալ կներկայացնի՞, թե ինչ է նախատեսում իշխանությունը, և ինչ է արվել մինչև այսօր»:
Մարուքյանը թույլ փաստարկ է համարում այն, որ բարեփոխումները նոր են սկսվում, քանի որ 3 ամիս է անցել ԱԺ ընտրություններից. «Պատվիրակները հետևում են Հայաստանին և գիտեն, որ իշխանության են եկել մայիսի 8-ից: Նույնիսկ, եթե ասեն՝ լավ, նոր եք սկսում բարեփոխումները, ներկայացրեք ձեր տեսլականը՝ այդ տեսլականն էլ չկա»:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Կարինե Ղուկասյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Քրիստ Մարուքյան
Անահիտ Կարապետյան