«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց իր նախագիծը ...
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ապրիլի 3-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ներկայացրեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների իր նախագիծը, որն արդեն իսկ ուղարկել է կառավարություն։ «Լուսավոր Հայաստանի» նախագծով առաջարկվում է ունենալ 14 նախարարություն և 3 փոխվարչապետ ունեցող համակարգ, որոնցում էլ ներառված կլինեն բոլոր մարմինները։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագծի հիմքում սուպերվարչապետական համակարգի վերացումն ու խորհրդարանական վերահսկողության մեծացնումն է։