ԼՀԿ Երիտասարդական միություն: Քաղաքապետարանը չի պատասխանում !!!
Փետրվար 07, 2019
ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎ
Փետրվարի 4, ժամը 15:30
ԼՀԿ Երիտասարդական միությունը հետեւում է Կուսակացության քաղաքական ուղղուն։ 
Հիշեցման կարգով, տեղեկացում ենք, որ սույն թվականի հունվարի 23-ին ԼՀԿ ԵրիտՄիությունը գրավոր դիմումով դիեմել էր Երեւան քաղաքի քաղաքապետ պարոն Հ․ Մարությանին։ Կից դիմումը ներկայացնում եմ՝ նկարի տեսքով։
Ըստ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի "Հարցում ներկայացնելու եւ քննարկելու կարգը" 7-րդ կետի համաձայն՝ քաղաքապետարանը պետք է պատասխաներ․
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը
Այսինքն, ամեն դեպքում մեզ պետք է պատասխան էին 5 օրվա ընթացքում, որը լրացել է ս․թ․ հունվարի 28-ին, մինչ դեռ՝ ԼՀԿ Երիտմիությունը փետրվարի 4-ի դրությամբ չի ստացել որեւէ տեղեկություն, ծանուցում:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն
Սոնա Թևանյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Աշխեն Թանդիլյան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Ռուզաննա Հարությունյան