Նոր բացահայտումներ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ից
Հուլիս 30, 2018
ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին  տրամադրված տեղեկությունների համաձայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են նշված կայարաններին կից երկաթուղային գծեր:

Բացի այդ, Գորգիսյանին տրամադրվել են փաստաթղթեր, համաձայն որոնց, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից երկաթուղային անցումների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար կատարված ծախսերն ուռճացված են:

Ուստի պատգամավորը դիմել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին՝ պարզելու, թե ի՞նչ պատճառով և հիմնավորմամբ են փակվել վերոնշյալ կայարանները, ապամոնտաժվել գծերը, կատարվել նշված ծախսերը և կա՞ն արդյոք դրա համար իրավական հիմքեր:

Share via:
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Աշխեն Թանդիլյան
Հարություն Բաբայան
Աննա Կոստանյան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Անի Սամսոնյան