Մասնագիտական քննարկման հրավեր «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի շուրջ
Հունիս 08, 2018
Հարգելի գործընկերներ,

ս.թ. հունիսի 13-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հրավիրում է մասնագիտական քննարկման ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի շուրջ:

Սույն օրենքի նախագիծը լիովին վերանայում է բազմաբնակարան շենքերի կառավարման մոտեցումները և գործող համատիրությունների լուծարման միջոցով ստեղծում հնարավորություն մասնավոր կառավարիչների համար:

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը առաջարկում է ձևավորել քննարկումների հանրային հարթակ և մշակել առաջարկությունների փաթեթ նոր նախագծի վերաբեյալ:

Ակնկալում ենք, բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների ակտիվ մասնակցությունը։

Տեղի և ժամի վերաբերյալ ծանուցումը կտրվի այս հայտում նշված Ձեր կոնտակտային տվյալների միջոցով:

Ստորև կարող եք ծանոթանալ օրենքի նախագծին:

https://www.e-draft.am/projects/942

Խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը։


Share via:
Կորյուն Շեկոյան
Հրանտ Այվազյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Պապիկյան
Հարություն Բաբայան
Աննա Կոստանյան
Գրիգորի Դոխոյան