39 շրջանավարտները ստացան իրենց հավաստագիրը
Ապրիլ 11, 2018

Սույն թվականի ապրիլի 10-ին Լիբերալ քաղաքականության դպրոցի առաջին 39 շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագիրը։ Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա  էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սիվիտալսկին, Միացյալ Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, դիվանագետներ և ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ-ի,  Վրաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Լիբերալ քաղաքականության դպրոցում դասախոսություններով ներկայացած փորձագետները։

Ողջույնի խոսքով շրջանավարտներին շնորհավորել են  դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԹ Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։


Լիբերալ քաղաքականության դպրոցը հիմնադրվել է 2017թ.: Դպրոցի նպատակն է՝ նպաստել Հայաստանում նոր սերնդի առաջնորդների կերտմանը, ովքեր կկրեն լիբերալ գաղափարներն ու արժեքները և կդառնան Հայաստանում ժողովրդավարության կառուցման առաջամարտիկներ: Դպրոցի երկրորդ խմբի դասերը կմեկնարկեն 2018թ. ապրիլին, դասախոսություններով հանդես կգան դեսպաններ, դասախոսներ, հայաստանյան և օտարերկրյա փորձագետներ և տարբեր ոլորտի առաջատար մասնագետներ:


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Անի Սամսոնյան
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Պապիկյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան