Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ համագումարը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության Կառավարման խորհուրդը։ Խորհրդի անդամներ ընտրվեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Երիտասարդական միության նախագահ Նատալի Սինորյանը, Վանաձորի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը, նաև Կարեն Սիմոնյանը, Գրիգորի Դոխոյանը, Բենիամին Պլուզյանը, Սերգեյ Անիսոնյանը և Աննա Կոստանյանը։
Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Գևորգ Պապիկյանը և Գոհար Մաթևոսյանը։
Կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը։
Համագումարով հաստատվեց Լուսավոր Հայաստան Կուսակցության նոր կանոնադրությունը և ծրագիրը համալրվեց
Իրավունքի գերակայության մանիֆեստով։