Խոսելու ենք կատարված քայլերի մասին և գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները
Май 19, 2016
Այն փաստը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ավելի ու ավելի հաճախ են հռետորական հարցեր բարձրացնում իրենց կամ իրենց կողմից ղեկավարվող կառույցների աշխատանքի որակի ու քանակի վերաբերյալ ու տալիս բացասական գնահատականներ՝ կարելի է առաջին հայացքից համարել դրական երևույթ։ Անխոս սա նաև քաղաքականության մեջ ոչ շատ սակայն լավ աշխատող մի քանի ընդիմադիր գործիչների կողմից ճիշտ ժամանակին բարձրացվող հարցադրումների և առաջարկությունների հետևանքն է ու հանրության կողմից նման իշխանությունների հանդեպ հանդուրժողականության նվազումը։
Բայց փորձենք հասկանալ թե մեզ ինչ են ասում և կատարենք առաջարկություններ։

 

1․ «Պետք է ականջալուր լինել սփյուռքի ձայնին։» Սա առայժմ միայն ձև է առանց բովանդակության։ Սփյուռքը միշտ էլ ինչ որ կերպ ու չափով ցանկացել է ներգրավվել, բայց ինչպես անուղակի, այնպես էլ ուղակի և հաճախ բիրտ միջոցներով մեր երկրում զրոյացվել է սփյուռքի նախ և առաջ քաղաքական, ապա նաև տնտեսական ընդլայնված մասնակցության հնարավորությունների գերակշիռ մասը։ Հավանության են արժանացել միայն այնպիսիք, որոնք ընդունել են տեղական բարքերն ու հրաժարվել առարկայաբար բարձրաձայնել։
Առաջարկությունս — Իրականացնել է պետք այնպիսի միջոցառումներ, որոնք սփյուռքահայերին կվերադարձնեին Հայաստանի հետ ասոցացվելու հնարավորությունն ու երազանքը։ Դրանք իրավական պաշտպանվածությունը, օրենքի կանխատեսելիությունն ու համահավասարության սկզբունքներն են, բիզնեսի համար մատչելի, խրախուսողական պայմաններն են, ընդհանուր գաղջ մթնոլորտի նկատմամբ 0-ական հանդուրժողականությունը, անգամ ավելի մատչելի տրանսպորտային և հյուրանոցային գներն են, և այլն։

2. «Թեև մենք ունենք հաստատված պետական բյուջե, բայց պետք է անցնենք խնայողության ռեժիմի, ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական ապարատ, կրճատենք այն ծախսերը որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա՝ գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր, ծառայողական մեքենաներ։» Սա առայժմ միայն ձև է՝ առանց բովանդակության։ Իշխանական բուրգի ցոփ ու չարդարացված կենսակերպը դրանից չի փոխվի, պարզապես, այն էլ 100 տոկոսանոց կատարողականի դեպքում՝ կկրճատվի վերոնշյալի հետագա պետական ֆինանսավորումը։
Առաջարկությունս — պետական նշանակալի փոփոխությունների հասնելու համար պետք է ոչ թե «որոշ» պաշտոնյաների ֆինանսավորումը կրճատել, այլ կրճատել հենց այդ «որոշ» պաշտոնյաներին։ Պետք է փոփոխել պետական ծառայողի վարքն ու մտածելակերպը։ Պետք է քաղաքականության մեջ ներգրավել ու աջակցել պետական ծառայողի առավել գրագետ ու բարեխիղճ տեսակին, որպեսզի հենց վերջինս, ստանալով այդ աջակցությունը, մրցակցային պայքարում դուրս մղի ցոփ, տգետ ու խարդախ տեսակին, որը բնակրության մաշկի տակ է մտել ու վաղուց հիմնավորվել այնտեղ։

3․ «Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ։ Խոսքը ոչ միայն նախարարության ու առընթեր մարմինների, այլ նաև ԾԻԳ-երի, ՊՈԱԿներ ու այլ կազմակերպա-իրավական ձևերի օպտմալացման մասին է»։Սա ցավոք ձև է և ոչ բովանդակություն։ Փորձը ցույց է տվել, որ Հայաստանի հետ համեմատելի բոլոր երկրներում նման կրճատումները ոչ թե բերել են որակի բարձրացման, այլ հակառակը, հանգեցրել սոցիալական առանց այդ էլ լարված իրավիճակի առավել լարվածության, էմիգրացիայի խթանման, տնտեսական ակտիվության նվազեցման ու մակրոտնտեսական մի քանի ցուցանիշների վատթարացման։
Առաջարկությունս – Պետական կառավարման բոլոր օղակներում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն այդ օղակներում ստեղծագրոծական ազատ աշխատանքի խթանմանը, սեփական մասնագիտական հմտությունների բարձրացմանը, նոր ու բարձր մակարդակի պետական ծառայողների ընդունմանն ու ինստիտուցիոնալ հիշողության բարելավմանը, որտեղ պետական ծառայող լինելը կատարյալ հպարտություն ու բացարձակ ձեռքբերում է ցանկացած քաղաքացու համար՝ Մասլոյի պահանջմունքների բուրգի բոլոր մակարդակների տեսակետից։ Կոռուպցիայի ու կարծրատիպերի մեջ թաղված, ամբարտավան, ու բանսարկու ղեկավարների և ճռճռան, ամեն ինչը կարևորող բայց փաստացի ոչինչ չանող պաշտոնյաների ժամանակները վաղուց անցել են։ Ներդրեք առաջնորդության ու կառավարման արդիական համակարգեր, որտեղ ղեկավարը առաջին ծառայողն է, ով անընհատ ռեժիմով խթանում է ենթակաների ստեղծագործական, թարմ մտքի զարգացմանը, առաջարկություններին ու մրցակցությանը։ Հենց այսպիսի փոփոխությունն է, որը անտարակույս կհանգեցնի ինչպես աշխատանքի որակի ու արդյունքների շեշտակի բարձրացման, այնպես էլ պետական կառավարման համակարգի սրընթաց բարելավմանն ու առողջացմանը։

4․ «Արագ և շոշափելի փոփոխությունների գրանցման համար կոռուպցիայի դեմ պայքարի» մասին հայտարարությունները դեռևս ձև են և չունեն բովանդակություն։ Նախ որովհետև մեր երկրում կոռուպցիան երեկ չի առաջացել, այլ առկա է ՀՀ անկախ պետականության ողջ ընթացքում, որի ընթացքում ի դեպ, նաև կառավարման ստորինից մինչև բարձրագույն պաշտոննների են հասել ու հետևաբար ողջ այդ կոռուպցիայի մասը հանդիսացել նաև բազմաթիվ այնպիսի պաշտոնյաներ, որոնք այսօր խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից ու կոչ անում գրանցել, կրկնում եմ, գրանցել հաջողություններ։
Առաջարկությունս – Կոռուպցիայի դեմ իրական պայքարի միակ տարբերակը կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաների՝ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելն է, վերջինիս ապահովումն ու անխուսափելիությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պաշտոնեական տեղափոխումները, ազատումները, նկատողություններն նմանատիպ այլ խաբեությունները նույնպես պետք է համարվեն կոռուպցիոն դրսևորում և ենթարկվեն քրեական պատասխանատվության։

5․ «Շահերի բախման երևույթների դեմ կոշտ մեխանիզմների ներդրման մասին» հայտարարությունները առայժմ միայն ձև են և ոչ բովանդակություն։ Արդեն վաղուց Հայաստանում պետական իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը ցավալիորեն սերտաճած են միմիանց հետ, իսկ այդ սերտաճումն էլ՝ տնտեսության ու ընդհանրապես մարդկային գործունեության բոլոր այն ասպեկտների հետ, որոնց հետ նման սերտաճումը անթույլատրելի է ինչպես օրենքով, այնպես էլ առաջադեմ լավագույն փորձով։ Վերջինիս մասին են խոսում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բոլոր ուսումնասիրությունները։ Վերջինիս մասին է աղաղակում մեր իրականությունն ու անվերջ ահագնացող արտագաղթը։ Առաջարկությունս պարփակված է վերը նկարագրված բոլոր առաջարկություններում։ ՀՀ պետական կառավարման համակարգը խորապես հիվանդ է։ Իսկ մենք փոխանակ պայքարենք հիվանդության դեմ՝ հիվանդի դեմ ենք պայքարում ․․․Մեր երկրին քաղաքական որակյալ սերնդափոխություն է անհրաժեշտ։ Նոր ու առաջադեմ քաղաքական դեմքեր են անհրաժեշտ, ովքեր կբարձրացնեն իրենց հետ ու հարթակ կտրամադրեին բոլոր նրանց, ովքեր հետևողականորեն ու անզիջում պայքարում են վերոնշյալ բոլոր խնդիրների դեմ։

6․ «Կայուն ու երկարատև տնտեսական աճի ապահովման մասին» հայտարարությունները ձև են և չունեն բովանդակություն։ Հայաստանի տնտեսության ներկայիս աճի պարագայում մեր երկիրը թիրախային ամենահամեստ պայմաններին կհասնի ոչ շուտ քան 2045-2050 թվականներին։ Պատկերացրեք բոլոր բաց թողնված հնարավորություններն ու ձեր կյանքի մի ողջ պատմություն։ Պայքարել է պետք, որովհետև Հայաստանում տնտեսական սրընթաց, տարեկան 7-10 տոկոսանոց աճի տեմպերը միանգամայն հնարավոր են։ Դրանք թիրախային պայմանների կհանգեցնեն տարբեր գնահատականներով 10-12 տարվա ընթացքում։
Մերժել է պետք ձևն ու կոմֆորմիստական, պարտվողական հոգեբանությունները։ Պայքարել է պետք հանուն հավասար հնարավորությունների Հայաստանի, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ։

7․ «Այսուհետև պարբերաբար խոսելու ենք կատարված քայլերի մասին և գնահատելու՞ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները»։ Տեսնենք, տեսնենք ․․․

Արտակ Ոսկանյան

Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի անդամ


Share via:
Парламентские выборы 2021г.
Парламентские выборы 2018г.
Выборы Авагани Еревана 2018г․
Выборы Авагани Еревана 2017г․
Парламентские выборы 2017г.
Григорий Дохоян
Анаит Карапетян
Эдмон Марукян
Крист Марукян
Сергей Каграманян
Астхик Аветикян
Рузанна Арутюнян
Корюн Шекоян