Հարություն Վիլիկի Բաբայան
April 13, 2017

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 18-ին Երեւան քաղաքում։

Կրթություն

1992-1997թթ․ սովորել է Գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետում։

2007-2009թթ․ սովորել է Երեւանի մենեջմենթի համալսարանում։ Մասնագիտացումը՝ տնտեսության կառավարիչ։

2007թ. ստացել է հաշվապահական կրթության որակավորում։

2010թ. մասնակցել է մարկետինգի եւ մենեջմենթի դասընթացների։

Աշխատանքային փորձ

2014թ. հիմնադրել է «Վի էյջ էյջ» ՍՊԸ-ն։ Համասեփականատեր։

2014թ. զբաղվում է փոքր եւ միջին բիզնեսի աջակցությամբ. գինեգործության եւ պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար  մարկետինգի եւ լոգիստիկայի գծով խորհրդատու։

2011-2013թթ․ «Ֆուդլիդեր» ընկերությունում՝ որպես ներմուծման, լոգիստիկայի եւ վաճառքի բաժնի տնօրեն։

2010-2011թթ․ «Նաթֆուդ» ընկերությունում՝ որպես գնումների եւ լոգիստիկայի բաժնի պետ:

2008-2010թթ․ «Եվրովագեն» ՍՊԸ-ում՝ իրացման դեպարտամենտի տնօրեն։

2003-2007թթ․ "American Confidence Incorporation" ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

2001-2003թթ․ «Թայեր» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

1997-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

1992թ. ստացել է սպորտի վարպետի թեկնածուի կոչում Ձյուդո եւ Սամբո մարզաձևերում ։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:


Share via:
2021 Parliamentary elections
2018 Parliamentary elections
2018 Avagani Elections of Yerevan
2017 Avagani Elections of Yerevan
2017 Parliamentary elections
Gohar Matevosyan
Koryun Shekoyan
Karine Ghukasyan
Gevorg Gorgisyan
Krist Marukyan
Nara Hovhannisyan
Ani Samsonyan
Anahit Karapetyan