Գրիգորի Միխայիլի Դոխոյան

Ծնվել է 1977թ. ք․Գրոզնիում:

1995-1999թթ սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի
«Կիբեռնետիկայի» ֆակուլտետում, մասնագիտությունը` «Կառավարման համակարգեր»։
1999-2001թթ շարունակել է ուսումը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Մագիստրատուրայի «Կիբեռնետիկայի» ֆակուլտետում, մասնագիտությունը` «Տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովում»։

2001-2003թթ ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերում։
2003-2004թթ սովորել է Հայաստանի Գյուղատնտեսական Ակադեմիայի Ասպիրանտուրայի «Էկոնոմիկայի» ֆակուլտետում, ամբիոն` «Ինֆորմատիկա և մաթեմատիկական մոդելներ»։

2005-2013թթ անդամակցել է Ազգային Ժողովրդավարական կուսակցությանը։
2007 թվականին ավարտել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը /ՔԴԵԴ/։

2009 թվականին սովորել է Եվրոպայի խորհրդի Մոսկվայի Քաղաքական դասընթացների դպրոցում։

2005-2006թթ աշխատել է «Ակուսոֆթ-ԱՄ» ՓԲԸ ընկերությունում, որպես  ծրագրավորող։

2006թ մինչ օրս աշխատում է «Նաիրիսոֆթ Ինք․» ՓԲԸ ընկերությունում, որպես  ծրագրավորող։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Աստղիկ Ավետիքյան
Հարություն Բաբայան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան
Արտակ Ոսկանյան
Հայկ Կոնջորյան