Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել գրադարանները
Օգոստոս 17, 2017

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույն թվականի օգոստոսի 16-ին դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին հետևալ նամակով․

«Ուսումնասիրելով գրադարանների փակման գործընթացը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից։ Ավելին՝ փակման համար մինչ օրս չի ներկայացվել որևէ ողջամիտ հիմնավորում, գրադարանների առկա ռեսուրսների և դրանցից օգտվողների վերաբերյալ որևէ վիճակագրական տվյալ, ինչը թույլ կտար բացատրել փակման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է.

  • Վերաբացել փակված գրադարանները և վերականգնել աշխատանքից ապօրինի ազատված մասնագետներին,
  • Օպտիմալացման նպատակով համայնքապետարանում, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառապես հիմնվելով յուրաքանչյուր օղակում կատարվող աշխատանքների ծավալի, աշխատակցի կատարողականի քանակային և որակական հատկանիշների վրա, և առաջնորդվել գործընթացների արդյունավետ կառավարման սկզբունքով։

Կարդալ նաև՝ 
Վանաձորի գրադարաններում գրքերը հոտում են
Վանաձորի փակված գրադարաններում գրքերը փտում են. ի՞նչ ճակատագիր է սպասվում այս տարի  փակված գրադարանին

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Ռուզաննա Հարությունյան
Հրանտ Այվազյան
Սերգե Ղահրամանյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան