«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը ահազանգում է Արցախի պուրակում նախատեսվող շինարարության մասին
Հոկտեմբեր 19, 2017

Վանաձոր քաղաքի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու քարտուղար Անահիտ Կարապետյանը հետաքրքրվել է Արցախ պուրակում նախատեսվող շինարարության մանրամասներով։ Ավագանու անդամը նշում է․

«Վանաձորում, թե' քաղաքի, թե' հենց վանաձորցու համար Արցախ պուրակի կարեւորության և նշանակության մասին բազմիցս ենք խոսել, սակայն ստեղծված պատկերը ցույց է տալիս, որ քաղաքային իշխանությանն այդ կարևորությունն այդքան էլ չի հետաքրքրում։ Այժմ այնտեղ կառուցվում է մանկական զբաղվածության կենտրոն։ Տարածքի սեփականատերը «Գ և Մ» ՍՊԸ-ն է, կառուցապատողը' «Գևտանիք» ՍՊԸ-ն։ Նման կենտրոն ստեղծելու գաղափարը շատ ողջունելի է քաղաքի համար, բայց մենք ունենք բազում այլ տարածքներ եւ կամ կիսակառույցներ, որոնք շատ հարմար կլինեին վերափոխման եւ օգտագործման համար։

Ցավով եմ նշում, բայց Վանաձորի նոր էջը շարունակում է հին էջի վատագույն ավանդույթները՝ վերացնելով կարևորություն ներկայացնող վայրերն ու ոչնչացնում հատուկենտ մնացած կանաչ տարածքները.... Սա ես համարում եմ անընդունելի, բայց չէ որ կա պատասխանատվությունից խուսափելու հրաշալի պատրվակ՝ հաղատարածքի սեփականությունը տրված է 2007թ.-ից»:

 


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Կարեն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան
Կորյուն Շեկոյան