Քաղաքապետարանը կվերահսկի Խանջյան փողոցի ժամանցի օբյեկտների գործունեությունը
Հուլիս 18, 2017
ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանին դիմել էին Խնաջյան 31 և 31ա շենքերի բանկիչները վերոհիշյալ հասցեներում գտնվող կարաոկե ակումբների և բարերի («Ֆուլ», «Բեսթ», «Բ-52», «Սիթի», «999» և այլն ) գիշերային աշխատանքի և գործունեության բնույթի առնչությամբ։ Գրեթե չորս տարի է, որ բնակիչները բողոքում էին գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտությունից, ակումբներին մոտեցող ավտոմեքենաների և տաքսիների ազդանշաններից, տարատեսակ բղավոցներից, բարձր հայհոյանքներից և վիճաբանություններից, որոնք բնակիչների համար ստեղծում են հոգեկան և առողջական խնդիրներ, զրկում նրանց հանգստի և քնի իրավունքից։

Դրանք հանրային նշանակության օբյեկտների կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի և այլ իրավական նորմերով սահմանված հասարակական կարգի կոպտագույն խախտում է։ Բնակիչները բազմիցս դիմել էին ՀՀ Ոստիկանություն և Երևանի քաղաքապետարան։ 2016 թ․-ին հունվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված հսկողությունը պատշաճ չի կատարվել և խնդիրը մինչև օրս լուծում չի ստացել։

Հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրահանգել էր, որ այդ բոլոր ծառայությունները պետք է խստորեն վերահսկվեն և բնակիչների յուրաքանչյուր ահազանգ պետք է արձագանք ստանա (տեսնել նաև՝ Երեւանում 23:00-ից հետո բարձր երաժշտություն միացնողները կպատժվեն)

Գրության մեջ նշվել էր նաև հունիսին այդ շենքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրած նրանց պահանջը՝ ժամը 23։00-ից հետո արգելել այդ օբյեկտների գործունեությունը։

Քաղաքապետարանի պատասխան գրության մեջ նշված էր որ այդ ժամանցի օբյեկտները կաշխատեն մինչև ժամը 24։00-ն, միաժամանակ խիստ վերահսկողություն կսահմանվի դրանց գործունեության նկատմամբ։ Համաձայն այդ գրության, վերոհիշյալ օբյեկտների անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների արձանագրություններ, որը ավագանու անդամը պահանջվել է տրամադրել լրացուցիչ։

 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Գրիգորի Դոխոյան