Ինչ է նախատեսվում անել Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ․ 10 շենքի բնակիչների վերաբնակեցման համար
Հուլիս 13, 2017

Սույն թվականի հունիսի 20-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կապված Արցախի 4-րդ նրբանցքի հ․ 10 շենքի բնակիչների վերաբնակեցման գործընթացի վերաբերյալ։

Ի պատասխան գրության՝ տեղեկացրել են, որ վերոհիշյալ շենքը 4-րդ կարգի վթարային է և բնակիչների վերաբնակեցման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից շենքում իրականացվել են նախնական  գույքագրման և չափագրման աշխատանքներ։ Նկատի ունենալով շենքի բնակիչների վերաբնակեցման խնդրի արագ կարգավորման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հասցեագրված գրությամբ՝ հայտնել է իր պատրաստակամությունը համաֆինանսավորման սկզբունքով կարգավորելու քննարկվող շենքի վերաբնակեցման նպատակով, նոր բնակելի ֆոնդի ստեղծման հարցը։

Գրության մեջ նաև նշված էր, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հանդիպել շենքի բնակիչների հետ։

 


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Աստղիկ Ավետիքյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Էդմոն Մարուքյան