Կվերանորոգվի Գայի պողոտա համար 29 շենքի 3-րդ մուտքի շքամուտքը
Հուլիս 12, 2017

Սույն թվականի հունիսի 12-ին  ԵԼՔ խմբակցությանն էր դիմել Գայի պողոտա հ․29 շենքի 3-րդ մուտքի բնակիչ Մարինե Նալբանդյանը, այն հարցով, որ 2017 թվականին իրենց շքամուտքում նախատեսված վերանորոգման աշխատանքները չեն կատարվել։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տեղեկանալու թե ինչու չեն իրականացվել աշխատանքները։

Դիմումին ի պատասխան տեղեկացրել են, որ վերոհիշյալ շենքի մուտքի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը։

Դիմում-նամակից հետո շքամուտքում սկսվել են վերանորոգման աշխատանքները։

Ռուզաննա Հարությունյան
Սերգե Ղահրամանյան
Գևորգ Պապիկյան
Հարություն Բաբայան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան