ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին
Սեպտեմբեր 23, 2017
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը, Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը, ինչպես նաև Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ավագանու անդամներ Արայիկ հարությունյանը, Անի Սամսոնյանը և Թեհմինե Վարդանյանը հանդիպել են օրերս Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանականերում Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վերջինիս ներկայացրել է ԵԼՔ դաշինքի ստեղծման պատմությունը, անցած ուղին, գործունեության սկզբունքները և առաջիկա անելքիները։ Անդրադարձ է կատարվել դաշինքի նախընտրական ծրագրում նշված հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման դրույթին և այդ խնդրի հետ կապված մի շարք հարցերին։ Պատգամավոր Կարո Փայլանը դաշինքի ներկայացուցիչներին համառոտ ներկայացրել է ժամանակակից Թուրքիայի քաղաքական անբարենպաստ զարգացումները տարածաշրջանի համար, թուրք-քրդական հարաբերությունների սրման հնարավոր հետևանքները և ընդհանուր անելիքները ժողովրդավար Թուրքիայի և ժողովրդավար Հայաստանի տեսլականի մասին։

Հանդիպման ավարտին ԵԼՔ դաշինքի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և կապ պահպանել Թուրքիայի հայ պատգամավորի հետ։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Պապիկյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան
Գոհար Մաթևոսյան