ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դիմել է պատկան մարմիններին Արդվի համայնքում հանքի շահագործման վերաբերյալ
Հուլիս 28, 2017

Լոռու մարզի Արդվի համայնքում ոսկու-բազմամետաղյա հանքի շահագործման և դրա հետևանքով սպասվող խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նամակներ  է ուղարկել ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանին, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին,
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառին։

Նամակներում նշված է, որ Արդվիում  որտեղ գտնվում են 8-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես վանքը (հիշատակվում է նաև Սրբանես վանք անունով), որտեղ ամփոփված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու աճյունը, հարակից գերեզմանոցը  (թվագրված՝  7-9-րդ դարեր, իր բազմաթիվ հազվագյուտ խաչքարերով)  «Միռամ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել հանքարդյունաբերական աշխատանքներ: Սրբավայրը գտնվում է ենթադրվող հանքից մոտավորապես 700 մ հեռավորության վրա, ուստի տարվող աշխատանքները` մասնավորապես պայթեցումները, անմիջականորեն ազդելու են այդ մշակութային կոթողի ամբողջականության վրա։ 

Ենթադրյալ հանքի տարածքում են գտնվում նաև համայնքի խմելու և ոռոգման ջրի աղբյուրները։ Հաշվի առնելով, որ նախկին երկրաբանական-հետախուզական աշխատանքների արդյունքում ցամաքել է համայնքի միջով հոսող գետը, որը հիմնականում ոռոգման ջուր էր ապահովում ավելի քան 70 տնտեսության, հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում կառաջանան խնդիրներ խմելու ջրի բնական աղբյուրների հետ։ Բացի այդ, ենթադրյալ հանքի տարածքում են գտնվում համայնքի արոտավայրերի զգալի մասը, որոնք հանքի շահագործման դեպքում կկրճատվեն ավելի քան 140 հեկտարով։ Անասնապահությունը տվյալ համայնքի բնակիչների համար հանդիսանում է եկամտի հիմնական աղբյուրը։

Արդվի համայնքն ընդգրկված է ՄԱԿ-ի «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում ծրագրում», իսկ հանքի առկայությունը կխոչընդոտի տվյալ ծրագրում ներառված նախագծերի իրականացմանը։
Վերոնշյալ հանքի շահագործումը կհանգեցնի համայնքի էկոհամակարգի խախտմանը, կառաջացնի լուրջ ֆինանսական խնդիրներ բնակչության համար, զբոսաշրջության նվազմանը և կնպաստի արտագաղթի կտրուկ աճին՝ նպաստելով նաև Արդվի համայնքի վերջնական քայքայմանը։

Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խնդրում է ձեռնարկել միջոցներ՝ արգելելու նոր հանքի շահագործումը:


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անի Սամսոնյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Հրանտ Այվազյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան