ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկները 2018 թվականի բյուջեի վերաբերյալ
Նոյեմբեր 20, 2017
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի առաջարկները 2018 թվականի բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ․

«Առաջարկում եմ փոփոխություններ կատարել ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի 09 բաժնի, 06 խմբի, 01 դասի, 40. Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացնում կետում՝ դրանով նախատեսված գումարի (դրամաշնորհի) չափը փոփոխել՝ դարձնելով 190 412 250 ՀՀ դրամ, պայմանավորված այն փաստով, որ 2017 թվականի պետական բյուջեի 09 բաժնի, 06 խմբի, 01 դասի, 41. Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացնում կետով նախատեսված էր 126 941 500 ՀՀ դրամի չափով, ինչը ներկայացված ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծում մնացել է անփոփոխ, սակայն ռոբոտոատեխնիկայի զարգացման լաբարատորիաների քանակը 160-ից 2017 թվականի ընթացքում դարձել է 225 և նախատեսվում է մինչև 2018 թվականի առաջին եռամսյակում դրանց թիվը հասցնել 240-ի:

Նշված դրամաշնորհն ամբողջությամբ բաշխվում է որպես հավելավճար մասնագետների աշխատավարձին.մեկ դասավանդող մասնագետին տրվող հավելավճարը կազմում է 66 115,3 ՀՀ դրամ: Նշված փոփոխությունը չկատարելու դեպքում կառաջանան դժվարություններ տվյալ լաբորատորիաների պահպանման և հետագա զարգացման հետ»:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Պապիկյան
Սրբուհի Գրիգորյան
Հրանտ Այվազյան
Գոհար Մաթևոսյան