Նարա Անդրանիկի Հովհաննիսյան
Ապրիլ 13, 2017

Ծնվել է 1974 թվականին մայիսի 17-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Կրթություն

1991 թ․ ընդունվել Երևանի Պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ ստանալով բանասերի և հայոց լեզվի ու գրականության ուսուցչի որակավորում։
1999 թ․-ին հեռակա ուսուցմամբ ավարտել է Հայաստանի Սահմանադրական Իրավապաշտպան կենտրոնի կողմից Վանաձորում կազմակերպված մարդու իրավունքների դասընթացը՝ ստանալով «Մարդու իրավունքներ» դասավանդող ուսուցչի որակավորում։

Աշխատանքային փորձ

1995 թ․ աշխատանքի է ընդունվել Սիսիանի «Որոտան» թերթում՝ որպես լրագրող։

1997 թ․-ից  մինչև 2000-ը աշխատել է «Սիսիանը և մենք» հեռուստաստուդիայի հիմնադիր տնօրեն։ Այդ ընթացքում ակտիվ համագործակցություն ու կապեր է ձևավորել «Ինտերնյուս» (այժմ՝ Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոն ՀԿ), մարզային և հանրապետական բազմաթիվ լրատվամիջոցների հետ։

Համատեղությամբ 1995 թ․-ից մինչև 1999-ը հայոց լեզու և գրականություն, այնուհետև՝ մարդու իրավունքներ է դասավանդել  Սիսիանի թիվ 2 դպրոցում։

1999-2000 թթ․ դասավանդել է «Հայ գրականություն» և «Գեղագիտություն» (Էսթետիկա) Տաթև համալսարանում։

2001 թ․-ին նշանակվել է «Սյունյաց աշխարհ» մարզային թերթի գլխավոր խմբագիր։ Այդ ընթացքում ԱՄՆ դեսպանության հետ իրականացրել է «Տեր կանգնիր քո իրավունքներին» խորագրով ծրագիրը՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելով Սյունիքի մարզի բոլոր համայնքներում։

2002 թ․ից հրավիրվել է աշխատելու Ընտրական Համակարգերի Միջազգային Հաստատության կողմից` IFES, որպես Սյունիքի մարզային գրասենյակի համակարգող և քաղաքացիական կրթության ուսուցանող։ Մինչև 2005 թվականը ակտիվորեն ներգրաված է եղել համապետական բոլոր ընտրական գործընթացներում, մասնակցել միջազգային, տեղական դիտորդական խմբերի առաքելությունների աշխատանքներին։ Մարզի բոլոր քաղաքային համայնքներում համակարգել է ընտրացուցակների ճշտման աշխատանքը՝ սերտ համագործակցելով ՏԻՄ-երի,մարզում գործող բոլոր ՀԿ-ների, քաղաքացիական, կամավորական ակտիվ խմբերի հետ։ Ոչ ընտրական փուլերում աշխատանքի հիմնական բնույթը գրասենյակի աշխատանքները համակարգելուց զատ եղել է նաև Սյունիքի մարզի ամբողջ տարածքում համայնքային հանդիպումների՝ երկխոսության ու նախաձեռնող խմբերի կազմակերպումը։

2004 թ-ից նույն գրասենյակի Երևանի մասնաճյուղում, ապա նույն կազմակերպության մարզային բոլոր կառույցների հետ 2004-ին հիմնադրած«Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների Կենտրոն» հասարակական կազմակերպությունում մինչև 2008 թվականը աշխատել է որպես «Հասարակայնության հետ կապերի պատասխանատու»։

2008-2013 թթ. աշխատանքի է անցել Կրթության Ազգային Ինստիտուտում՝ որպես զարգացման ծրագրերի բաժնի վարիչ։

Մասնակցելով «Ապագան քոնն է» կազմակերպության «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի  դասընթացին,  ընտրվել է որպես դասընթացավար և  նույն ծրագրով դասընթացներ վարել հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար։

Այնուհետև «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունում աշխատել է որպես մասնագիտական կրթության ուսուցանող՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց թիրախ խմբերի հետ։

Ապա եռամսյա պայմանագրով որպես կրթության փորձագետ համագործակցել  է «WorldVision» կազմակերպության Սիսիանի տարածքային գրասենյակի հետ։

2015 սեպտեմբերից մինչ 2016 փետրվար ամիսը  աշխատել է «Այբ» դպրոցում՝  որպես ուսումնական հարցերով համակարգող։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Կորյուն Շեկոյան
Սերգեյ Անիսոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Արտակ Ս. Խաչատրյան
Հայկ Կոնջորյան
Մանե Թանդիլյան