Մենք պետք է փոշմանել տանք բոլոր նրանց, ովքեր ՀՀԿ-ին ձայն են տվել
Ապրիլ 06, 2017
Մեր զրուցակիցն է ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը

Ինչպե՞ս եք պատկերացնում ԵԼՔ-ի աշխատանքը ԱԺ-ում։ Ունեք ընդամենը 9 մանդատ, իսկ ՀՀԿ-ն բացարձակմեծամասնություն է հավաքել: Ընդհանրապես ինչպե՞ս եքգնահատում այն փաստը, որ ՀՀԿ-ի գերիշխանությունըբացահայտ է, ի՞նչ պետք է անել փոփոխություններիհասնելու համար:

Ես պատկերացնում եմ, որ մենք պետք է աշխատենք ժողովրդի և պետության շահերից ելնելով, և դա պետք է տեսանելի լինի մարդկանց: Մեր աշխատանքով մենք պետք է փոշմանել տանք բոլոր նրանց, ովքեր ՀՀԿ-ին ձայն են տվել՝ այս կամ այն պատճառով, և արդեն 2022-ին, ունենալով ավելի մեծ ճանաչելիություն և քաղաքական անբասիր հետագիծ, պահելով յուրաքանչյուր քվե, ընտրությունների միջոցով կառաջնորդենք իշխանափոխությունը՝ ստանալով քաղաքացիների վստահության քվեն:

Ոմանք հարց են բարձրացնում մանդատները վայր դնելու հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում:

Կառաջարկեի ոմանց գնալ զրուցել 122 հազար 49 մարդու հետ և ճշտել իրենց գնահատականը ոմանց առաջարկին:

Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ԱԺ-ում ընդդիմությանդերը կարող է ստանձնել «Ծառուկյան» դաշինքը: ԵԼՔ-ին էլըստ էության համարել է իշխանությունից աջակցությունստացած: Ինչ պետք է անել այս մտայնությունը վերացնելուհամար:

Եվ նորից հարցն ուղղեք եթե ոչ 122,049 մարդու, ապա անհատապես ինձ իրենց թանկագին քվեն վստահած 5110 քաղաքացու, թե ինչ կարծիքի են Արմեն Մարտիրոսյանի հայտարարության մասին: Իսկ ես ընդամենը կարող եմ իրեն մաղթել առողջություն և երկար տարիների կյանք: Իմ ընտրողը ինձնից քաղաքական բամբասանքների մեկնաբանություն չէ, որ ակնկալում է:

Ո՞ր հանձնաժողովում կցանկանաք աշխատել:

Ես ինձ տեսնում եմ տարբեր հանձնաժողովներում, որոնք ենթադրում են թե իմ բազային գիտելիքների օգտագործում, թե ինձ համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներ: Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում տնտեսական, արտաքին քաղաքականության, պաշտպանության, կրթական, սոցիալական ոլորտները:


http://www.lragir.am/


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Գևորգ Պապիկյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան