Կարեն Մանվելի Սիմոնյան
Փետրվար 06, 2017

Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին, ՀՀ Վանաձոր քաղաքում։

Կրթություն

2005-2009 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնում, մասնագիտությունը՝ քաղաքագետ։

2009-2011թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտության մագիստրատուրայում, մասնագիտությունը՝ քաղաքագետ։

2009-2011. սովորել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում, Տնտեսագիտության ֆակուլտետի Կառավարման բաժնի մագիստրատուրայում, մասնագիտությունը՝ կառավարում։

2011 թվականից հայցորդ է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական գործընթացների և ինստիտուտների ամբիոնում։

2011-2012 թթ. ուսանել է Երիտասարդ Առաջնորդների Դպրոցում։

Հրատարակված մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Աշխատանքային փորձ

2013 թ. «Արմաուդիոբուքս» ՍՊԸ հիմնադիր, գլխավոր տնօրեն

2012 – 2015թթ. աշխատել է «Իմպուլս» ՍՊԸ (Լրատվական Ռադիո)` որպես ավագ խմբագիր

2013  -2014 թթ. աշխատել է «Հայաստանի ազգային ագրարային» համալսարանում՝  դասախոս

2012 թ.-ից ՀՀ Ազգային Ժողովի  Երիտասարդական խորհրդարանի «Անկախ» պատգամավորական խմբի անդամ է,

2009 թ.-ից աշխատում է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում՝ որպես դասախոս

2006 -2009թթ.աշխատել է  «Halz Zimmios Inc.» (հայաստանյան ներկայացուցչություն) կազմակերպությունում՝ որպես միջազգային ներդրումային ընկերությունների հետ կապերի հաստատման բաժնի ավագ մասնագետ։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած չէ։

 


Facebook

Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Դավիթ Խաժակյան
Գևորգ Պապիկյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Սերգեյ Անիսոնյան