Մերը լինելու է ոչ թե քարոզարշավ, այլ հաղթարշավ. «Ելք» դաշինքը ներկայացրեց նախընտրական քարոզչության ռազմավարությունը
Մարտ 03, 2017
«Ելք» դաշինքն այսօր ներկայացրեց իր նախընտրական քարոզչության ռազմավարությունը: Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք քարոզարշավը կիրականացնեն ամբողջ հանրապետությունով մեկ։
 
Արամ Սարգսյանը քարոզարշավը իրականացնի հարավային մարզերում՝ Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում, Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում, Սասուն Միքայելյանը՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, իսկ Էդմոն Մարուքյանը քարոզչություն կիրականացնի հյուսիսային՝ Տավուշի, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում:

Մարուքյանի խոսքով՝ արդեն մարտի 19-ից դաշինքը միավորված քարոզարշավ կիրականացնի հանրապետության խոշոր քաղաքներում և համայնքներում:

«Ելքի» քարոզարշավը կմեկնարկի ավտոերթերով՝ Վանաձորից Սպիտակ և Արարատից Եռաբլուր: Մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր կգնան նաև դաշինքի Երևանի կառույցի ներկայացուցիչները:

«Դաշինքը խորհուրդն այս ռազմավարության որոշումը կայացնելիս հաշվի է առել մի շատ կարևոր հանգամանք: Ելքը տարածքների համաչափ զարգացման կողմնակիցն է, և տարածքների համաչափ զարգացման ուղերձով էլ մենք սկսում ենք քարոզարշավը,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ լինելու է «ոչ թե քարոզարշավ, այլ հաղթարշավ»:

Դաշինքի ցուցակի եռյակը եզրափակող Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ կապված քաղաքական իրավիճակի, հանրության արձագանքի հետ՝ ընթացքում կարող են լինել ընդհանուր ռազմավարության որոշակի փոփոխություններ:

Հարցին, թե ինչպես են գնահատում նախընտրական մթնոլորտը՝ հաշվի առնելով վերջին դանակահարության դեպքը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք նախընտրական քարոզարշավը սկսում ենք շատ պոզիտիվ տրամադրությամբ, վստահ: Ամբողջությամբ պատկերացնում ենք, թե ինչով ենք զբաղվելու այս ընթացքում և ինչի համար է այս ամենը իրականացվում»:

Արամ Սարգսյանն էլ հայտնեց, որ իրենք բոլոր տեղերում ունեն պատասխանատուներ, և տեղեկությունները իրենց շատ արագ են հասնում. «Կոնկրետ մեր թեկնածուների, ակտիվիստների մասով որևէ ուժային կամ զգուշացման տարրեր չեն եղել ո՛չ իշխանական թևի, ո՛չ էլ ոստիկանության կողմից»:

Մեկ այլ հարցի, թե ով է «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուն, Սարգսյանը պատասխանեց. «Թեկնածուները երեքն էլ այստեղ նստած են, պահը կգա՝ կորոշենք»:

http://www.tert.am/am/news
 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Կարինե Ղուկասյան
Սերգե Ղահրամանյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Պապիկյան
Դավիթ Խաժակյան
Գրիգորի Դոխոյան