Լուսավոր Հայաստան Կուսակցության
Երևանի խորհուրդը սկսել է ուսումնասիրել տարբեր վարչական շրջաններում գործող
համատիրությունների աշխատանքը։ Նախապես ընտրվել են երեսուն համատիրություններ պատահականության սկզբունքով և դրանց ղեկավարներին Երևանի Խորհրդի նախագահ
Վիկտոր Ենգիբարյանի անունից ուղարկվել են նամակներ հետևալ բովանդակությամբ․
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1 կետի դրույթներին համաձայն խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն ՝
- 2016թ և 2017թ առաջին կիսամյակի համատիրության պատասխանատվության տակ գտնվող շենքերից գանձված անդամավճարների ընդհանուր գումարի վերաբերյալ .
- Ներկայացնել այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա իրականացրած աշխատանքների բացված հաշվետվությունը.
- Տրամադրել նաև համատիրության հիմնադիր և տարեկան ժողովների արձանագրությունները, բնակչի հետ կնքվող պայմանագրի մեկ օրինակ: