Որոշ հանրապետականներ փորձում են մարդկանց շփոթության մեջ գցել. Քրիստ Մարուքյան
Փետրվար 23, 2017

Որոշ հանրապետականներ փորձում են մարդկանց շփոթության մեջ գցել ու տարընթերցումների միջոցով մեր համաքաղաքացիներին համոզել, թե իբր ավագանու նիստ կարելի է գումարել ընդամենը ինը ավագանու անդամների ներկայությամբ։

Միանգամից առնվազն երկու հարց է ծագում՝

1. Եթե նման հնարավորություն է տալիս օրենք, ապա ինչո՞ւ չեն նիստեր գումարվում՝ հաշվի առնելով, որ ՏԻՄ նոր օրենքն ընդունվել է 2016թ. դեկտեմբերին։

2. Եթե ավագանու ցանկացած ինը անդամ, ըստ այդ տրամաբանության, կարող է նիստ գումարել և որոշումներ ընդունել, ապա կարող են լինել ինը տարբեր անդամներից բաղկացած նիստեր և կայացված որոշումներ։ Այդ պարագայում, այս նիստերից որի՞ կայացրած որոշումներն են վավեր և իրականացման ենթակա։

Իհարկե, պարզից էլ պարզ է, որ գործ ունենք ապակողմնորոշման էժանագին փորձի հետ, որը որևէ կապ չունի օրենքի հետ, իսկ ավագանու որոշումները կարող են ընդունվել ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով միայն այն դեպքում, երբ նիստն իրավազոր է, այսինքն՝ սկսվել և ընթանում է ավագանու առնվազն 17 անդամի ներկայությամբ (Վանաձորի դեպքում մասնավորապես)։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Անի Սամսոնյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան