Էդմոն Մարուքյանի ելույթը Ազգային ժողովի հայտարարությունների ժամին
Փետրվար 07, 2017

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երկու ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններն իրենց կարևորությամբ, կարելի է ասել, միաժամանակ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահին այլևս ընտրելու է Ազգային Ժողովը: Սա նշանակում է, որ ընդամենը երկու ամիս անց ՀՀ քաղաքացիները որոշելու են իրենց առաջիկա հինգ տարիների կյանքի ընթացքը, և ոչ միայն իրենց, այլ նաև մեր պետության առաջիկա տարիների ճակատագիրը:

Մենք որոշելու ենք, թե ինչպիսի Հայաստանում ենք ցանկանում ապրել. արդյո՞ք շարունակելու ենք ապրել փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների Հայաստանում, մենք շարունակելու՞ ենք ապրել այն Հայաստանում որն ամեն տարի լքում է ավելի քան 40 հազար մարդ, մենք շարունակելու՞ ենք ապրել այն Հայաստանում, որտեղ մեր վճարած հարկերը վերածվում են կաշառակեր պաշտոնյաների շքեղ առանձնատների և մեքենաների, այն Հայաստանում, որտեղ բիզնեսը ճնշված է, գիտնականը՝ անտեսված, մարդը՝ արժեզրկված: Թե՞ մենք գտնելու ենք Ելքն այս Հայաստանից, Ելք դեպի այն Հայաստան, որտեղ բիզնեսի համար ստեղծված են հավասար մրցակցային պայմաններ, որտեղ քաղաքացու իրավունքները պաշտպանված են տարատեսակ կամայականություներից, որտեղ աշխատանք գտնելը ոչ թե շռայլություն է այլ հեշտ լուծելի խնդիր:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, մենք ընտրելու ենք այս երկու տեսակի Հայաստանների միջև, ընտրելու ենք հնի ու նորի, գորշի և լուսավորի, ճահճի մեջ մնալու և այդ ճահճից Ելք գտելու միջև: «Ելք» դաշինքը, որը ձևավորվել է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կողմից, առաջարկում է երկրորդ՝ ավելի զարգացած ու արժանապատիվ Հայաստանի ճանապարհը: Մենք ունենք բավականաչափ քաղաքական կամք, գիտելիքներ և անբասիր կենսագրություն՝ կատարելու այն փոփոխությունները, որոնց մասին հայտարարել ենք:

Ապրիլը ապրելու՞ ամիս կլինի, թե՞ գոյատևելու, կախված է լինելու մեզանից. ընդամենը երկու րոպե քվեախցիկում, որը կորոշի մեր առաջիկա հինգ տարիների կյանքը, երկու րոպե՝ խորացող ճահճում մնալու կամ Ելք գտնելու համար: Երկու րոպե՝ արտագաղթելու կամ հայրենիք վերադառնալու օգտին քվեարկելու համար, երկու րոպե գործազրկության կամ արժանապատիվ աշխատանքի ընտրության համար, երկու րոպե աղքատության կամ բարեկցության ընտրության համար: 
Երկու ամսից մենք ունենալու ենք երկու րոպե ժամանակ. ես կոչ եմ անում օգտվել այդ երկու րոպեից՝ գտնելու Հայաստանի համար լավագույն և արժանապատիվ Ելքը:


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Էդմոն Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Գևորգ Պապիկյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան