Հարգելի ընկերներ,
շնորհավորում ենք ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ։ Քառորդ դար է արդեն հայոց բանակը պաշտպանում և պահպանում է անկախ Հայաստանի խաղաղ և անվտանգ գոյությունը։
Շնորհակալություն հայ զինվորներին իրենց կամքի և մարտական ուժով մեր թիկունքը ամուր պահելու համար...
Շնորհակալություն հայոց մայրերին և հայրերին առողջ և հայրենանվեր զինվորներ մեծացնելու համար...
Շնորհակալություն համայն հայությանը նվիրումով համախմբվելու և հայ զինվորի կողքին կանգնելու համար...
Երկինքը թող միշտ խաղաղ լինի, հայկական սահմանները` անխախտ։