Լուսավոր Հայաստան Կուսակցության ամանորյա մաղթանքը
Դեկտեմբեր 31, 2016
Սիրելի՛ հայրենակիցներ,
Լուսավոր Հայաստան կուսակցությունը սիրով շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ: Մաղթում ենք, որ 2017 թվականը ձեզ համար լինի անհատական ձեռքբերումների և ընտանեկան երջանկության տարի: Գալիք տարում մենք շարունակելու ենք պայքարը մեր երազած Հայաստանը կառուցելու համար: Հայաստան, որի սահմանները կլինեն անառիկ, որի օրենքները կհարգվեն բոլորի կողմից, որի քաղաքացիները երջանիկ կզգան սեփական պետության մեջ, և որտեղ մարդը կլինի բարձրագույն արժեք: Եթե դուք հոգնել եք անարդարությունից, զայրացել կամայականություններից, սրտնեղել անզորության զգացումից, ապա դուք անտարբեր չեք եղել, իսկ եթե դուք անտարբեր չեք, ապա մենք փնտրում ենք ձեզ, որպեսզի միասին դառնանք այն փոփոխությունը, որը Հայաստանը դարձնելու է բարեկեցիկ և ապահով պետություն: Թող որ 2017 թվականը մեզ բերի անսպառ կամք և տոկունություն պայքարելու, հաղթելու, զարգանալու և գտնելու լավագույն ԵԼՔ-ը Հայաստանի համար:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Անի Սամսոնյան
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Գորգիսյան
Գևորգ Պապիկյան
Աստղիկ Ավետիքյան
Ռուզաննա Հարությունյան