Առաջարկներ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Նոյեմբեր 17, 2016
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի աշխատակազմ է մուտքագրել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները, որոնց ընդունման պարագայում միայն կողմ կքվեարկի այդ նախագծի երկրորդ ընթերցմանը: 
Առաջարկները կայանում են նրանում, որ քաղաքացիներից գումարի հավաքագրումը բացառվի: Դրա փոխարեն իր կողմից մատնանշվել են մի քանի այլ աղբյուրներ, որոնցից գոյացած միջոցների գանձումն ավելի արդարացի և եկամտաբեր է: Մասնավորապես՝
- Դիլիջանում ՊԵԿ-ի կողմից հիմնադրված ուսումնական կենտրոնի վաճառքից կամ վարձակալությունից ստացված միջոցների փոխանցում հատուկ հիմնադրամին։
- Ճանապարհային երթևեկության և կարմիր գծանշումների խախտման հետևանքով նշանակված տուգանքների ամբողջական փոխանցում հատուկ հիմնադրամին։
- Ոստիկանության և առհասարակ կառավարության ու դրան առընթեր կառույցների կրճատումից գոյացած միջոցների փոխանցում հատուկ հիմնադրամին։
Առաջարկվել է նաև օրենքին հետադարձ ուժ տալ մինչև 1994 թվականը, ինչպես նաև շահառուների թվում ընդգրկել նաև այն զինծառայողներին, ում կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել խաղաղ պայմաններում՝ այլ անձի կողմից կատարված հանցագործության հետևանքով։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Գորգիսյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Հրանտ Այվազյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան