Լուսավոր Հայաստան


Հայ քաղաքական մտքի լուսավորությունը

18-րդ դարում, երբ եվրոպական բազմաթիվ ազգերն ապրում էին լուսավորականության դարաշրջանում և յուրացնում ժամանակի առաջադեմ գաղափարները, հայ ժողովուրդը գտնվում էր տարբեր հետամնաց երկրների տիրապետության տակ` Թուրքիայի, Պարսկաստանի, իսկ հետո` Ռուսաստանի կազմում: Լուսավորականության հիմնարար գաղափարները` ազատությունը, հավասարությունը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, քաղաքացիական արժեքները, քննադատական միտքը, մասնավոր սեփականության իրավունքը, ներկայացուցչական ժողովրդավարությունը և այլ արժեքներ, չտարածվեցին Հայաստանում և չարմատացան հայ քաղաքական մտքի մեջ, քանի որ մենք չունեինք անկախ պետություն և քաղաքական միտք:

Ավելի ուշ` Խորհրդային Հայաստանում ևս, այս գաղափարները մնացին անտեսված, որովհետև Խորհրդային Միությունում, որը ավտորիտար-բռնապետական պետություն էր, չէին կարող տարածվել լուսավորության ազատական գաղափարները:

1991 թվականին, անկախության հռչակումից հետո, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն արտաքուստ ընդունեց եվրոպական առաջադեմ արժեքներն ու գաղափարները՝ դրանք ամրագրելով սահմանադրության մեջ և օրենքներում: Բայց քանի որ նրանք խորհրդային ավտորիտար մտածողության և դաստիարակության կրողներն էին, այդ գաղափարները չկարողացան կիրառել պրակտիկ քաղաքականության մեջ և արդյունքում Հայաստանը վերածվեց եվրոպական օրենքներով կիսաավտորիտար պետության՝ ունենալով ձև, բայց ոչ բովանդակություն:

Հայ քաղաքական միտքը, մինչև այսօր չի յուրացրել լուսավորականության գաղափարները, որոնց վրա հիմնված է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը: Մեր նպատակն է` լուսավորականության հիմնարար գաղափարները տարածել և արմատավորել հայ քաղաքական մտքի և հասարակության մեջ: Լուսավոր Հայաստանը լուսավորական գաղափարների և արժեքների կրողն է Հայաստանի քաղաքական դաշտում:


Լուսավորենք քաղաքականության գորշությունը

Հայաստանում քաղաքականությունը չափազանց գորշ է, ձանձրալի ու կարծրացած: Մեր նպատակն է` գորշ քաղաքական իրականություն բերել ստեղծագործականություն և լուսավորել այն: Լուսավորականությունը ստեղծագործականություն է: Մենք քաղաքականությունը դարձնելու ենք հետաքիքիր և գրավիչ: Մենք քաղաքականություն ենք բերելու նոր, երիտասարդ ու լուսավոր դեմքեր: Երիտասարդներ, ովքեր կունենան ավելի լայն մտահորիզոն, կլինեն ազատ ու անկաշկանդ, կունենան սխալվելու ողջամիտ իրավունք, կլինեն համարձակ, ստեղծագործ և կիրթ:


Քաղաքականության միջոցով դեպի երջանիկ կյանք

Հայաստանում շատերը համարում են, որ քաղաքականությունը պոռնկություն է: Այս կարծիքը ստեղծել են հենց իրենք` քաղաքական գործիչները, իրենց իսկ շահի համար: Բայց մենք առաջնորդվում ենք Արիստոտելի հայտնի սկզբունքով` քաղաքականությունը մարդկային կյանքը երջանիկ դարձնելու միջոց է: Մեր նպատակն է` այս գաղափարը դարձնել հայ քաղաքական մտքի արժեքային համակարգի առանցքը:


Մութ հետնախորշերից` դեպի լուսավոր աշխարհ

Հայ քաղաքական միտքը գերազանցապես կտրված է եղել համաշխարհային մտքից` մեկուսանալով իր նեղ սահմաններում: Արդյունքում` հայ ժողովուրդը ևս, մեկուսացել է քաղաքակիրթ աշխարհից ու մնացել պատմության մայթեզրին կանգնած:
Առաջնորդվելով արիստոտելյան սկզբունքով և լուսավորականության գաղափարներով, Լուսավոր Հայաստանի նպատակն է` հայ քաղաքական միտքը դուրս բերել համաշխարհային առաջադեմ մտքի դաշտ ու դառնալ քաղաքակիրթ աշխարհի ինքնաբավ ներկայացուցիչ:


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Էդմոն Մարուքյան