Լուսավոր Հայաստան Կուսակցության Լիբերալ քաղաքական դպրոցի ընդունելության հայտարարություն
Օգոստոս 25, 2017
Լուսավոր Հայաստան կուսակցությունը, համագործակցելով միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների հետ, հիմնադրում է Լիբերալ քաղաքական դպրոց և հայտարարում ունկնդիրների առաջին խմբի ընդունելություն: Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ:

Դպրոցում դասախոսություններով հանդես կգան հայ և օտար հայտնի քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ:

Ուսուցումն անվճար է:

Ուսանողներին կշնորհվեն ավարտական վկայականներ: Շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցել միազգային կրթական ծրագրերի:

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի սեպտեմբերի 10-ը: Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին: Տևողությունը՝ 4 ամիս (2017թ. սեպտեմբեր-2018թ. հունվար): Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 3 օր ժամը 18:30-ից 20:30-ը: Նախատեսվում են նաև արտագնա դասընթացներ։

Լիբերալ քաղաքական դպրոց կարող են դիմել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր

• 18-30 տարեկան են
• Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են ԲՈՒՀ-ում։

Անգլերենի կամ այլ օտար լեզուների իմացությունը խիստ ցանկալի է։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հետաքրքրվածության նամակ (motivation letter) և կցել ինքնակենսագրությունը (CV, ներառյալ կոնտակտային տվյալներ) հետևյալ էլ. հասցեով՝ liberalschool@brightarmenia.am․ Ընդունելությունը կկայանա դիմումների փաթեթի ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374-10 523901, +374-10 582064 հեռախոսահամարներով:
Արտակ Ոսկանյան
Դավիթ Խաժակյան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Արմեն Եղիազարյան
Սերգեյ Անիսոնյան
Ռուզաննա Հարությունյան