Սույն թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը
գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած
«Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ, որում մասնավորապես նկարագրվում է, որ
«40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ
«երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։
Գրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, խնդրում եմ հարուցել քրեական գործ ռազմավարական նշանակության օբյեկտի գույքի հափշտակության հատկանիշներով։