Էդմոն Մարուքյանը դասախոսություն է կարդացել Հելսինկիի համալսարանի Ալեքսանդր ինստիտուտում 
Նոյեմբեր 17, 2017
Շվեդիայում տեղի ունեցած երկօրյա հանդիպումներից հետո հայկական պատվիրակությունը, որի կազմում է Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, Ֆինլանդիայում մեկնարկել  է ԱԳՆ պետքարտուղար Պետեր Ստենլունդի հետ հանդիպումով։ Հայ պատգամավորները պետքարտուղարի հետ քննարկել են  ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ 

Քաղաքական երկխոսությունը շարունակվել է խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ։ Էդմոն Մարուքյանը հանդիպել է իշխող «Կենտրոն» կուսակցության խմբակցության ղեկավար Ատտի Կայկոնենին: Վերջինս Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալիանսի ( ALDE) անդամ է։ Պետք է նշել, որ Լուսավոր Հայաստան Կուսակցությունը այս ալյանսին անդամության հայտ է ներկայացրել։

Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում  Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Թուրքիայի և Հայոց ցեղասպանության ճանաչման, Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության փորձի վերաբերյալ։ 

Էդմոն Մարուքյանը և Արմեն Աշոտյանը դասախոսություն են կարդացել Հելսինկիի համալսարանի Ալեքսանդր ինստիտուտում  "Armenia and South Caucasus: Bridge or Border" թեմայով։  Հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները և տարածրջանային հիմնախնդիրները։

Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։ Էդմոն Մարուքյանը և Արմեն Աշոտյանը ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները, կարևորել երկու երկրների խորհրդարանների միջև շարունակական քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը և իրենց գործընկերներին հրավիրել Հայաստան։ 

Սկանդինավյան երկրներ իրենց այցի ընթացքում պատգամավորները եղել են երկու պետությունում՝ Շվեդիայում և Ֆինլանդիայում, մասնակցել երկու հանձանաժողովային նիստերի, հանդիպել երկու պետքարտուղարների, երկու փոխխոսնակների  և երկու բարեկամական խմբերի, կարդացել երկու դասախոսություն և ունեցել չորս քաղաքական կոնսուլտացիա։ Հիմնական թեմաները եղել են Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ-ԵՄ հարաբերությունները, Հայաստան֊Շվեդիա, Հայաստան ֊Ֆինլանդիա, ԵԱՏՄ, Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունունները հայ֊թուրքական հարաբերությունները Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայաստանյան բարեփոխումները և խորհրդարանական դիվանագիտությունը։
 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան