Վանաձոր քաղաքի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու քարտուղար Անահիտ Կարապետյանը հետաքրքրվել է Արցախ պուրակում նախատեսվող շինարարության մանրամասներով։ Ավագանու անդամը նշում է․
«Վանաձորում, թե' քաղաքի, թե' հենց վանաձորցու համար Արցախ պուրակի կարեւորության և նշանակության մասին բազմիցս ենք խոսել, սակայն ստեղծված պատկերը ցույց է տալիս, որ քաղաքային իշխանությանն այդ կարևորությունն այդքան էլ չի հետաքրքրում։ Այժմ այնտեղ կառուցվում է մանկական զբաղվածության կենտրոն։ Տարածքի սեփականատերը «Գ և Մ» ՍՊԸ-ն է, կառուցապատողը' «Գևտանիք» ՍՊԸ-ն։ Նման կենտրոն ստեղծելու գաղափարը շատ ողջունելի է քաղաքի համար, բայց մենք ունենք բազում այլ տարածքներ եւ կամ կիսակառույցներ, որոնք շատ հարմար կլինեին վերափոխման եւ օգտագործման համար։
Ցավով եմ նշում, բայց Վանաձորի նոր էջը շարունակում է հին էջի վատագույն ավանդույթները՝ վերացնելով կարևորություն ներկայացնող վայրերն ու ոչնչացնում հատուկենտ մնացած կանաչ տարածքները.... Սա ես համարում եմ անընդունելի, բայց չէ որ կա պատասխանատվությունից խուսափելու հրաշալի պատրվակ՝ հաղատարածքի սեփականությունը տրված է 2007թ.-ից»: